«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ամերիկյան Time ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ։
Championat.com-ը գրում է, որ 2023 թվականին Մեսսին արժանացել է «Ոսկե գնդակի», որը նրա ութերորդ մրցանակն է։ Նաև ՊՍԺ-ի հետ նա նվաճեց Ֆրանսիայի Լիգա 1-ը և Ֆրանսիայի Սուպերգավաթը: Միևնույն ժամանակ, «Ինտեր Մայամիի» կազմում Լիոնելը նվաճեց ամերիկյան թիմի առաջին գավաթը՝ Լիգայի գավաթը։
Այս ամառ Մեսսին ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվեց ամերիկյան «Ինտեր Մայամի», որը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Դևիդ Բեքհեմին։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 14 հանդիպումներում արգենտինացին դարձել է 11 գոլի, ինչպես նաև 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Մեսիան Արգենտինայի հավաքականի կազմում առաջին անգամ 2022 թվականին նվաճեց աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը։