Մեծահասակների կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը 2025-ին տեղի կունենա Հայաստանում

2025 թվականին Հայաստանում կկայանա մեծահասակների կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը։

Որոշումն ընդունվել է Խորվաթիայի Զադար քաղաքում` Եվրոպական սպորտի ֆեդերացիայի համաժողովի ժամանակ. հաղորդում է MESCS-ի պաշտոնական կայքը։

Հայաստանի հայտը ներկայացրել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը։