Հենրիխ Մխիթարյանն արդեն լավ է զգում իրեն։ «Ինտերի» կիսապաշտպանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին. «Ես ինձ լավ եմ զգում և կանեմ ամեն ինչ այս խաղին մասնակցելու համար: Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում»։
Նա լրագրողներին ասել է. «Ես ցանկանում եմ հաղթել, քանի որ սա Չեմպիոնների լիգան է, և դա ամեն օր չի լինում: Չգիտեմ դեռ որքան կխաղամ, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի կարիերաս հնարավորինս երկարաձգեմ։
«Մանչեսթեր Սիթին» թերևս ունի Եվրոպայում ամենաուժեղ կազմը և ուժեղ կիսապաշտպանություն, բայց մեր թիմը նույնպես շատ ուժեղ է: Մենք կարող ենք ցույց տալ, որ լավ ենք խաղում գնդակով և կարող ենք նաև հաջողությամբ հարձակվել»,- մեջբերում է Մխիթարյանին Football Italia-ն: