Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովդին։
«Սիրելի բարեկամներ, թող այս Նոր տարին ձեզ բերի անսահման ուրախություն և հաջողություններ, բոլոր նպատակների իրականացում և առողջություն: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին հիշարժան 2025 թվական:
Հայրենակիցներիս մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի մեր հայրենիքի համար: Հուսով եմ՝ այս տարի ականատես կլինենք հարևան երկրի բանտերում անօրինական կերպով պահվող մեր հայ կալանավորների ազատմանը: Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծարարություն: Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սրբազան հողերը: Թող ձեր բոլոր երազանքները իրականություն դառնան:
Շնորհավոր Նոր տարի, շնորհավոր 2025 թվական»,- գրել է Մխիթարյանը։