Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնության չեմպիոնները

23/01/2023
- Սպորտ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր մասնակցել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը 5-րդ անգամ նվաճել է գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, իսկ տղամարդկանց պայքարում Հայաստանի կրկնակի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը։

«Շախմատն իսկապես այն քիչ մարզաձևերից է, որտեղ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը շատ լուրջ նվաճում է։ Սա մեր ձեռքբերումն է։ Շատ լավ է, որ ունենք այսքան ուժեղ շախմատիստներ, և Հայաստանի առաջնությունն անցնում է այսքան լարված պայքարում։ Շնորհավորում եմ չեմպիոններին և բոլոր մրցանակակիրներին։ Մաղթում եմ, որ այս հաջողությունը շարունակեք զարգացնել նաև միջազգային մրցասպարեզում՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ պարգևատրելով կանանց 78-րդ առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին։

Կանանց առաջնությունում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը չեմպիոնի կոչումը նվաճել է՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 6,5 միավորով, իսկ լավագույն եռյակը 5,5 միավորով եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը:

Տղամարդկանմց 83-րդ առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին պարգևատրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։

«Առաջնությունը շատ հետաքրքիր ու լարված ընթացք ունեցավ․ մինչև վերջին րոպեն պարզ չէր, թե ով է հաղթելու։ Շնորհավորում եմ բոլորիս առաջնության կայացման առթիվ։ Հայաստանի առաջնությունում հաղթանակն իսկապես կարևոր նվաճում է։ Ուրախ եմ, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի առաջնության հանդեպ։ Շնորհակալ եմ նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ մեր մարզաձևի հանդեպ ունեցած հետաքրքրության և աջակցության համար»,- նշել է Սմբատ Լպուտյանը։

Տղամարդկանց առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Ռոբերտ Հովհաննիսյանին, ինչի շնորհիվ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ վաստակելով 6.5 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը՝ 6 միավորով: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Հարությունյանը վաստակել են 5,5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդ տեղը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարդասիրական օգնության ավտոշարասյունը մտել է Արցախ

Հաջորդ գրառումը

Շնորհակալ ենք մեզ սատարողներին. Ռուբեն Վարդանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակը. Հայաստան—Իռլանդիա՝ 2-1

09/09/2025
Սպորտ

A Bola-ն գնահատել է Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների խաղը

07/09/2025
Սպորտ

Հայաստանը պարտվեց Պորտուգալիային 0։5 հաշվով. Ռոնալդուն խաղից հետո գրառում է արել

06/09/2025
Հաջորդ գրառումը

Շնորհակալ ենք մեզ սատարողներին. Ռուբեն Վարդանյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ՝ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Այսօրվա կարևորագույն հարցը այն չէ, թե Թուրքիայի հետ սահմանը ավելի լավ կլիներ փակ լիներ, թե բաց։ Փակ սահման ունենալը արդեն...

ԿարդալDetails

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական