Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Խորվաթիան 11 մետրանոցով հաղթեց Ճապոնիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց ճապոնացիներին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1։

Խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ճապոնիայի հավաքականը անկյունայինի խաղարկումից հետո։ Գերմանական «Շալկեի» 34-ամյա պաշտպան Մայա Յոշիդայի փոխանցումից հետո աչքի ընկավ շոտլանդական «Սելթիկի» 25-ամյա հարձակվող Դայձեն Մաեդան։