Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Ֆրանսիայի դեմ։
Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր, լարված ու համառ պայքարում, որում «ֆուրիա ռոխան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։
9-րդ րոպեին «եռագույններին» առաջ մղեց Ռանդալ Կոլո Մուանին։ 21-րդ րոպեին իսպանացիների պատասխան գոլը խփեց 16-ամյա վինգեր Լամին Յամալը, իսկ 25-րդ րոպեին Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեց Դանի Օլմոյի դիպուկ հարվածը։
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը 12 տարի անց դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ մրցելու է Նիդերլանդներ – Անգլիա զույգի հաղթողի դեմ։ Այդ հանդիպումը կայանալու է հուլիսի 10-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Interfootball