Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ըմբիշ Մանվել Խնձրցյանը հաղթել է ադրբեջանցուն

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ Մանվել Խնձրցյանը պայքարը սկսել է որակավորման փուլից և հաղթել ադրբեջանցի Վասիֆ Բաղիրովին: Գրանցվել է 12-2 հաշիվը, հայ ըմբիշը հաղթանակ է տարել ժամանակից շուտ:

1/8 եզրափակչում Մանվել Խնձրցյանը կմրցի թուրք Մուհամետ Կարավուսի հետ: