Հնդիկ 18-ամյա գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն դարձավ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոնը:
Սինգապուրի Սենտոս կղզում ավարտվել է շախմատի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի որոշիչ մրցախաղը։
Վերջին՝ 14-րդ պարտիայում սև խաղաքարերով հանդես եկող հնդիկ Գուկեշ Դոմարաջուն պարտության է մատնել աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենին և ընդհանուր հաղթանակի հասել 7,5 ։ 6,5 հաշվով։ Դոմարաջուն դարձավ շախմատի աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։
Գուկեշ Դոմարաջուն աշխարհի 18-րդ չեմպիոնն է։ Բացի այդ, նա դարձել է շախմատի պատմության ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը։ Եզրափակիչ խաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 2,5 մլն դոլար։ Յուրաքանչյուր մասնակից կստանա $200 հազար յուրաքանչյուր հաղթած խաղի համար: