Հայաստանի սամբոյի հավաքականի առաջատար Բորիս Շատվերյանը Երևանում ավարտին մոտեցող սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 0:5 հաշվով զիջելով Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովին:
Բորիս Շատվերյանը, որն այս տարի ավելի վաղ նվաճել էր ԱՊՀ խաղերի չեմպիոնի տիտղոսը, տնային առաջնությունում երեք վստահ հաղթանակներ էր տարել Մոլդովայի, Իրաքի և Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ արդեն ուժեղ էր գտնվել FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Կոկշայի նկատմամբ:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ԱԱ-ի արծաթե մեդալակիր էր դարձել նաև Ավետիք Պողոսյանը, իսկ Վաչիկ Վարդանյանը բրոնզե մեդալ էր նվաճել: