Հայաստանի հավաքականի և «Դինամոյի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է ԵՎՐՈ-2024-ում իրեն լավագունս դրսևորած դարպասապահին։
«Այս առաջնության շատ դարպասապահներ բացահայտում էին: Իհարկե, լավագույնը Իսպանիայի հավաքականի դարպասապահն է՝ նրանք ամենաքիչ գոլ բաց թողեցին, միաժամանակ դուրս եկան եզրափակիչ։ Շատ լավ դարպասապահներ կային։ Կցանկանայի նշել Սլովաենիայի հավաքականի դարպասապահին. այն, ինչ արեց Պորտուգալիայի դեմ խաղում՝ Ռոնալդուի 11 մետրանոցը որսալով ուղղակի տպավորիչ էր։ Բայց դարպասապահը չի կարող ամեն ինչ միայնակ վճռել Чемпионат-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերեզովսկին։
Հիշեցնենք, որ Իսպանիան 2։1 հաշվով ԵՎՐՈ-2024-ի եզրափակչում հաղթեց Անգլիային և 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Armsport.am