Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

 
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցեց Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի հետ: Հայ ըմբիշը ժամանակից շուտ հաղթանակ տոնեց` գերազանցելով մրցակցին 9:0 հաշվով:

Եզրափակիչ գոտեմարտը կկայանա ապրիլի 23-ին: