Եվրոպայի 2024 թ. առաջնության քառորդ եզրափակչում Անգլիայի հավաքականն այսօր մրցել է Շվեյցարիայի հետ և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում վստահ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
75-րդ րոպեին շվեյցարացի հարձակվող Բրիլ Էմբոլոն առաջ է մղել իր թիմին։ 80-րդ րոպեին Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Բուկայո Սական հավասարեցրել է հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում թիմերը նույնպես չեն կարողացել վճռել հաղթողին։ Հետխաղյա 11 մետրանոցներում ավելի դիպուկ են գտնվել անգլիացի ֆուտբոլիստները՝ 5:3: Անգլիացիների կազմում դիպուկ են գտնվել Պալմերը, Բելինգհեմը, Սական, Տոնին և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, իսկ շվեյցարացիների կազմում առաջին հարվածից վրիպել է Մանուել Ականջին:
Նշենք, որ Անգլիան կիսաեզրափակչում խաղալու է Նիդերլանդներ-Թուրքիա զույգի հաղթողի հետ։