Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանության իրականացման մշակույթը լիդերության կայացման գերակայություն.

29/04/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Պատմություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը տեսական քաղաքագիտության լավագույն մասնագետներից է ում հոդվածները պարբերաբար տեղադրում ենք AZGonline.am վերլուծական կայքէջի հարթակում, –

ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ ԲՈԼՈՐԻՆ ….

շարունակում  եմ դասախոսությունների շարքը նվիրված քաղաքական լիդերության ինստիտուտի հիմնախնդիրներին:    

Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացների բոլոր դերակատարների համար… Օգտակար է իմանալ… Առցանց դասախոսության նյութ 

Դասախոսություն 2

 Իշխանության իրականացման մշակույթը լիդերության կայացման գերակայություն.

Լիդերության ինստիտուտի կայացման   գործընթացում գերական նշանակություն ունի իշխանության իրականացման մշակույթը: Դեռ անտիկ ժամանակից ձևավորված  «Ո՞վ պետք է կառավարի» հարցին  միանշանակ պատասխանել են, բոլոր նրանք ովքեր  պահպանում են ՝  «Ճանաչիր ինքդ քեզ», «Պահպանիր համակեցության կանոնները», «Երջանիկ կառավարում է նա, ով երևույթների միջև եղած կապն է հասկանում» սկզբունքները: Քաղաքական լիդերը, կիրառելով այս սկզբունքները, կառավարում է իրականացնում ոչ միայն իր սեփական «Ես»ի արժեշահային ընկալմամբ, այլև արժևորում է հանրային  աշխարհը և ընդունում այլոց իրավունքները կառավարման համակարգում: Միայն այլոց հետ իր ընդհանրությունը բացահայտելով (այլ ոչ թե տարբերությունը շեշտելով և բացարձակացնելով)՝ լիդերի «Ես»-ը արարչորեն կողմնորոշվում է դեպի իշխանության իրականացման մշակույթի բարձրացում:   «Ես» և «Նա», «Մենք» և «Նրանք» բևեռների հակադրությունը անհրաժեշտ է քաղաքական լիդերի «Ես»-ի իշխանության արդիականացման համար: Այնուհանդերձ, համակեցության կանոնների պահպանմամբ այլոց հետ հաղորդակցությունը ի վերջո վճռական դեր է կատարում քաղաքական լիդերի «Ես»-ի կառավարման, նրա սոցիալական, հատկապես մշակութային ինքնահաստատման տեսանկյունից: Քաղաքական լիդերը իշխանության համար հոգեբանորեն իմաստավորելով «Ճանաչիր ինքդ քեզ» սկզբունքը՝ հնարավորություն է ստանում ըմբռնելու և դրանով իսկ պահպանելու համակեցության կանոնները: Իշխանական հարաբերություններում վերոհիշյալ սկզբունքների բացակայությունը, զրկելով քաղաքական լիդերին կառավարման ավանդական մեխանիզմներից, հանգեցնում է անորոշության և «զգացմունքային խլության», որի հետևանքը ոչ միայն քաղաքական իրականությունը գնահատելու անընդունակությունն է, այլև փախուստը ազատությունից  (Է. Ֆրոմ) և օտարվածությունը իրականությունից  (Կ. Յունգ): Փաստորեն որոշիչ է, թե իշխանության իրականացման մշակույթի   ինչպիսի արժեքային համակարգում է ձևավորվում լիդերի «Ես»-ը, և ինչպիսի փոխադարձ կապ գոյություն ունի անձի և իշխանական հարաբերությունների համար մղվող պայքարի սոցիալ-հոգեբանական դրսևորումների միջև:

Այսօր արդեն լիդերի որպիսությունը կայացած է համարվում նրա կողմից քաղաքական գործընթացի կառավարման հետևյալ պահանջները բավարարելուց հետո.

• եթե նա ունի երկխոսություն վարելու կարողություն,

• եթե նա ունակ է իր ներկայացրած ծրագրի իրականացման համար ուղիներ մատնանշելու՝ միաժամանակ պատասխանատվություն կրելով դրա արդյունքների համար,

• եթե ընդունակ է արդյունքների կառավարմանը զուգընթաց վերլուծելու, կանխատեսելու և կառավարելու կարիքը,

• եթե ի վիճակի է ապահովելու քաղաքական գործընթացի նպատակամետությունը,

• եթե համագործակցության մշակույթը զարգացնում է՝ բարձրացնելով երկրի անվտանգության մակարդակը:

Այս «եթե»-ների անհրաժեշտությամբ թելադրված և քաղաքական գործընթացի ժողովրդավարացման նկատառումներով կիրառվում  են լիդերության հետևյալ տեսությունները.

         1. Հատկանիշների տեսություն:

Այս դպրոցի ներկայացուցիչները (Է. Բոգարդուս, Յ. Ջենինգս, Ռ. Ստոգդիլլ և այլն) մշակեցին լիդերի անձնական հատկանիշների ուսումնասիրման մեթոդիկա, կազմեցին մարգինալությունը բացառող հատկանիշների աղյուսակ՝ կենսաէներգիա, խելք, հավասարակշռված բնավորություն, դաստիարակություն, ինտելեկտ, խոսքի մշակույթ, հումորի զգացում, կանխատեսելու շնորհ, հաճելի շարժուձև և ուշադրություն շրջապատի մարդկանց կարիքների նկատմամբ: Միաժամանակ կարևորեցին շատ հատկանիշներ, որոնք անցանկալի են քաղաքական լիդերի համար՝ ծառայամտություն, ինքնության պակաս, անդեմություն, զանգվածներին դուր գալու նպատակով քաղաքական ճշմարտության աղավաղում: Տարաբնույթ այս հատկանիշների շնորհիվ լիդերի կերպարը թատերականացվում է ըստ իրավիճակի՝ հեղինակության ապահովման կամ քայքայման նպատակով: Այդ պարագայում նրա կերպարի մեկնությունը մի կողմից հիմնվում է հանրային շահերի մանիպուլյացիայի, մյուս կողմից՝ այդ շահերի զուգամիտման վրա: Իրական հեղինակությունն ունի երկու բաղադրիչ՝ պաշտոնական կարգավիճակով և ոչ պաշտոնական, զուտ մարդկային հարաբերություններով և  կուտակած գիտելիքի պաշարով պայմանավորված ազդեցություն:  Ֆ. Ռուզվելտը  բազմակողմանի գիտելիքներ ուներ Ամերիկայի պատմությունից և տնտեսագիտությունից ,  «…շատ էր կարդում: Նրա հետ հանդիպողներն ապշում էին ամենատարբեր բնագավառների վերաբերյալ Ռուզվելտի գիտելիքների խորությունից» :

Սակայն միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք որքան էլ սովորեն, դաստիարակվեն, որքան էլ իրավիճակը նպաստավոր լինի, չեն կարող լիդեր դառնալ, եթե չունեն լիդերության նկատմամբ կիրք. «Մենք բոլորս ոչնչություններ ենք, սակայն համոզված եմ, որ ես լուսատու ոչնչություն եմ», -ասել է Չերչիլը:

           2.Խմբային տեսություն:     

 Որպես այդպիսին՝ լիդերը պարտավոր է պահպանել քաղաքական համակարգի ամբողջությունը և, կանխատեսելով զարգացման հնարավորությունները, նվազագույնի հասցնել սոցիալական բախումները՝ հանուն և՛ խմբի, և՛ հանրային շահերի պաշտպանության: Գործառութային դպրոցի ներկայացուցիչ Թ. Պարսոնսը քննարկել է «խմբի շահային գործառույթ» իրականացնող լիդերի մերիտոկրատական որակը: Արտաքին և ներքին մարտահրավերների ազդեցության տակ արդիականացվող արժեքային համակարգ և մրցունակ կրթություն ստացած մերիտոկրատական լիդերը քաղաքական դաշտ է մտնում որոշակի խմբին որոշակի ծառայություն մատուցելու համար: Թ. Պարսոնսի այն կարծիքը, որ լիդերը խմբի գործառույթ է իրականացնում, նպաստեց «ծառայողական որոշիչ դերի» տեսության զարգացմանը: Արդիականացման միտումները, որոնք նպաստում են մերիտոկրատիայի աճին, ենթադրում են տեխնիկական գիտելիքների և «հումանիտար  դաստիարակության» հավասարակշռում:  Հավասարակշռման բացակայության հետևանքով հնարավոր է, որ շահային խումբը լիդերին ընտրի կա՛մ հանուն հարստության, կա՛մ հանուն հեղինակության, կամ հանուն ծառայության, կամ հանուն խաղի՝ գայթակղելով նրան իշխանություն ունենալու փաստով:: Այդ առումով քաղաքական գործընթացի կառավարման մեջ տարածված է այն կարծիքը, որ եթե որևիցե մեկը միայն ծառայության դիմաց է լիդեր դարձել, ապա նա իր ստրուկների պարոն ստրուկն է: Այսպիսի լիդերությունը ի սկզբանե անարդյունավետ է : Այդ իսկ պատճառով «պարոն ստրուկ» քաղաքական լիդերի կերպարն անընդունելի է քաղաքական դաշտում, քանի որ նրա իրականացրած իշխանության արդյունքներից պարզ երևում է այդ լիդերի անցանկալի ապակառուցողական բնույթը: Նա չի կարողանում կամ չի ցանկանում զուգամիտել խմբային և հանրային շահերը, ինչի հետևանքով հասարակությունը դառնում է բախումնածին կամ օտարվում է: Այս պարագայում ինքը՝ լիդերը, ժամանակի ընթացքում դառնում է անընդունելի նույնիսկ խմբի համար:

Հեղինակի այլ հոդվածներ՝ Քաղաքական Լիդերության Ինստիտուտի Կայացման Արժեքաբանությունը, Ազգային ինքնությունը քաղաքական գործընթացի արժեքային գերակայություն։

               3. Իրավիճակային տեսություն: Կոնկրետ իրավիճակում լիդեր է դառնում նա, ով ճիշտ է հասկանում, թե ինչ է պահանջվում իրենից: Հենց այս պարագայում են հանդես գալիս ուժեղ, հանճարեղ կամ նույնիսկ թույլ լիդերները: Իրադրությունը կարող է ստեղծվել հզոր լիդերի ուժով, միևնույն ժամանակ թույլ լիդերը կարող է ստեղծվել իրադրության ուժով: Տարբեր իրադրություններ տարբեր կարգի և ոճի լիդերների կարիք ունեն: Հետևաբար յուրաքանչյուր ժամանակ ծնում է իր լիդերը՝ ժամանակը և՛ բերում է, և՛ տանում:

Եթե իրադրությունը հասունացել էր Նապոլեոնի համար, ապա Նապոլեոնն էլ հասունացել էր իրադրության համար: Մեծ իրադրությունները միշտ էլ հարսանիք են մարդու և ժամանակի միջև: Լիդերության տեսության զարգացումը ընթացել և ընթանում է էվոլյուցիոն ճանապարհով: Այն  ենթադրում է՝

ա) լիդերի ի հայտ գալուն ուղեկցող հասարակական շարժումներ և փոփոխություններ,

բ) կուսակցությունների կազմավորում, նրանց ծրագրերի, կազմակերպչական սկզբունքների մշակում,

գ) կուսակցական և քաղաքական հարաբերությունների աստիճանակարգային  ձևավորում,

դ) բոլոր մակարդակների իշխանական հարաբերություններում տեղ գրավելու համար մղվող պայքարում կուսակցությունների մասնակցություն երկրի կառավարման գործընթացներին, ինչի հետևանքով նրանց լիդերները դառնում են երկրի կառավարիչներ,

ե) կառավարման ընթացքում բարոյական սկզբունքների պահպանում և շահերի ներդաշնակում:  Հանրագումարելով այս մոտեցումները՝ քաղաքական լիդերության էության մեկնաբանման հարցում առանձնացնենք հետազոտողների հետևյալ մոտեցումները.  

Առաջին՝ լիդերությունը հասարակական երևույթ է, և, որպես այդպիսին, Ռ. Ստոգդիլլը կարևորում է «…լիդերության ինստիտուտի առկայության անհրաժեշտությունը բնակչության բոլոր հատվածներում՝ ուսանողներ, զինվորականներ և գործարարներ, որոնք, ինտենսիվ ազդելով քաղաքական գործընթացների վրա, որոշակիորեն նպաստում են քաղաքական լիդերների ձևավորման գործընթացներին…» :

Երկրորդ՝ լիդերությունը քաղաքական գործունեության, հարաբերությունների և խաղերի համակարգված ամբողջություն է: Որպես այդպիսին՝ քաղաքական լիդերությունը հատկապես ազգ-պետության ձևավորման և կայացման գործընթացում առանձնահատուկ դիրք է զբաղեցնում:

 Առաջարկվող մոտեցումները տարաբնույթ դրսևորումներ են ստանում ավանդական, արդիական և հետարդիական հասարակություններում: Ավանդական հասարակություններում (նաև սահմանադրական միապետություններում) միապետը, որպես հայրիշխանության մարմնավորում, պատասխանատու է ինչպես հպատակների, այնպես էլ Աստծո առջև: Արդիական և հետարդիական հասարակություններում առկա է քաղաքական պատասխանատվության և՛ հորիզոնական, և՛ ցանցային մոտեցում: Այն ենթադրում է լիդերների հաշվետվություն, նորարարության ընդունակություն, համահասարակական ծրագրերի իրականացում, ընդունվող որոշումների հետևանքների կանխատեսում: Եթե արդիականացվող հասարակություններում լիդերը, պահպանելով ինստիտուցիոնալացված քաղաքական կարգը, կարգուկանոնի հաստատման գաղափարի պատասխանատու է, ապա հետարդիական հասարակություններում կարգուկանոնի կողքին առկա է ըմբոստությունը, անկարգությունը. «բացառվող» արժեքները հանկարծակի ձեռք են բերում «բացառիկ» բնույթ: Դրանք ռևանշ են վերցնում և ավանդական արժեքների նորմատիվ տարածությունը խարխլելով՝ խրախուսում են քաղաքական իրականությունը փոփոխելու նոր որակի խմբային լիդերության կայացումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Հաջորդ գրառումը

Եթե ընդդիմությունը դեմ է եղել պատերազմի դադարեցմանը, ինչու չեն հրապարակում հանդիպման ձայնագրությունը. Պողոսյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Եթե ընդդիմությունը դեմ է եղել պատերազմի դադարեցմանը, ինչու չեն հրապարակում հանդիպման ձայնագրությունը. Պողոսյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական