Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2022-ին արձանագրվել է պատմական ռեկորդ՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 925 մլրդ դրամ. Բադասյան

31/12/2022
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ բադասյանը շնորհավորել է գալիք Նոր տարին և ամփոփել գերատեսչության աշխատանքային տարին:

«Հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Անցնող տարում, ավելացող մարտահրավերների պայմաններում, հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացը նոր լիցքեր է ստացել, նկատելի արդյունքներ են գրանցվել համակարգի արդիականացման, բյուջեի եկամուտների ապահովման, ընթացակարգային և կադրային բարեփոխումների, տնտեսության մեջ ստվերայնության մակարդակի նվազեցման, միջազգային համագործակցության ընդլայնման և բազմաթիվ այլ ուղղություններով:Առաջընթաց է գրանցվել հարկային մարմնի և հարկ վճարողների միջև երկխոսության զարգացման և հարկային կարգապահության մակարդակի բարձրացման գործում:

2022 թվականին արձանագրվել է պատմական ռեկորդ՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 925 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 81 մլրդ դրամով։ Ավելացել է նաև եկամուտ ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը: Այս ձեռքբերումները բոլորինս են, դրանք հնարավոր չէին լինի առանց Կոմիտեի յուրաքանչյուր աշխատակցի ներդրման և ջանքերի: Արձանագրված արդյունքը նաև պարտավորեցնում է չգցել տեմպը և շարունակել նույն ոգով:

2022 թվականի կարևոր ձեռքբերումներից է մասնագիտական բարձր կարողություններով և բարեվարքության նորմերով առաջնորդվող պատասխանատու աշխատակիցների ներգրավումը: Կոմիտեի կազմակերպած դասընթացները հաջողությամբ հաղթահարած նոր որակի ավելի քան 160 ծառայողներ արդեն համալրել են մաքսային համակարգը։ Փորձառու և սկսնակ աշխատակիցները ձեռք ձեռքի տված համագործակցելու են՝ ի նպաստ համակարգի զարգացման և պետության առաջընթացի:

Մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են նաև սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրումը, նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը և մաքսային գործառնությունների բարելավումը:

Անցնող տարում ծրագրել ենք ՊԵԿ Երևան քաղաքի արտաքին տնտեսական գործունեության և ՊԵԿ Հարավային արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների կառուցման, սահմանային անցակետերի արդիականացման և վերակառուցման ուղղություններով մեր հետագա անելիքները, որոնք ընթացք կստանան գալիք տարում: Համակարգի զարգացման և բարեփոխումների գործում մենք հավակնոտ ենք և վճռական:

2023 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 2 տրլն 203,7 մլրդ դրամ եկամուտներ: Այս աննախադեպ ցուցանիշն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու կատարելագործել մաքսային և հարկային ռիսկերի կառավարման համակարգերը` հսկողության ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավել թիրախային ընտրության նպատակով: Համակարգի առջև դրված խնդիրների լուծման համար պակաս կարևոր չեն նաև ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման, ընթացակարգերի առավել դյուրացման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմանների ստեղծման ուղղությամբ քայլերի ակտիվացումը:

Կառույցի հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման նպատակով անհրաժեշտ է խորացնել ՊԵԿ-ի և հարկ վճարողների միջև երկխոսությունը, գույքագրել և լուծել ընթացակարգային կամ ցանկացած այլ բնույթի խնդիրները, շարունակել ստվերի դեմ անզիջում պայքարը:

Նոր տարում համակարգի կարևորագույն թիրախներից է լինելու ՊԵԿ աշխատակիցների մասնագիտական կարողությունների ընդլայնումը և մոտիվացիոն երաշխիքների համակարգերի ներդրումը, արդի մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու և դիմագրավելու կարողությունների ընդլայնումը, ոլորտում միջազգային լավագույն փորձի տեղայնացումը:

2023 թվականին կարևոր անելիքներ ունենք եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ: Միջազգային պրակտիկայում լայնորեն ընդունված այս համակարգն էապես կփոխի հարկային քաղաքականության տրամաբանությունն ու շեշտադրումները՝ առավել հասցեական դարձնելով պետության սոցիալական ծրագրերի իրականացումը:

Գալիք տարում անհրաժեշտ է իրավախախտումների դեմ պայքարը նոր բարձունքների հասցնել՝ զարգացնելով մաքսանենգության դեմ պայքարի գործիքակազմն ու հնարավորությունները: Մաքսային սահմանը պետք է դարձնել անտեսանելի պատնեշ, որին բախվելով կխորտակվեն բոլոր տեսակի հակաօրինական նկրտումները: Նախանշված բոլոր խնդիրների արդյունավետ և բարեհաջող լուծմամբ է պայմանավորված մեր երկրի տնտեսական անվտանգության ապահովումը:

Ցանկանում եմ, որ 2023 թվական մուտք գործենք պայծառ ապագայի նկատմամբ ամուր վստահությամբ: Համոզված եմ, որ մեր համակարգի առաքելության ճիշտ ընկալմամբ և համատեղ աշխատանքով հաջողությամբ կիրականացնենք բոլոր ծրագրերը:

Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն, երջանկություն, բեղուն աշխատանք և նորանոր ձեռքբերումներ: Խաղա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Հաջորդ գրառումը

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են զորամասեր

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանն արդեն Եգիպտոսում է

13/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025
Միջազգային

TRIPP նախագիծը բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար. Փաշինյանի ելույթն` ԱՊՀ խորհրդի նիստին

10/10/2025
Պաշտոնական

Հանրության շրջանում չստացվի տպավորություն, թե Կառավարությունը, Քննչական կոմիտեն գոհ են իրականությունից. Փաշինյան

08/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են զորամասեր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական