Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նենսի Փելոսիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության աշխատակազմից:
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերին վերաբերող մանրամասներ:
Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանատնից էլ հայտնում են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին և կոնգրեսական պատվիրակության անդամները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկեցին հայ-ամերիկյան փոխգործակցությունը և այլ առաջնահերթ հարցեր, մասնավորապես՝ մեր ընդհանուր հանձնառությունները ժողովրդավարության և տարածաշրջանում խաղաղության և կայունության առաջ մղման ուղղությամբ։
Նշենք՝ այսօր Փելոսին հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: