Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Փաշինյանը Եվրախորհրդարանում չի ասել՝ կոնկրետ որ դաշնակցից է հիասթափվել. ԱԳ փոխնախարար

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները միշտ ուղղված են եղել ապահովելու բարեփոխումները։

Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ԵԽ նիստում Նիկոլ Փաշինյանի ուղերձը հաստատում էր ՀՀ քաղաքականությունը՝ հնարավորինս ընդլայնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։

«Այնտեղ չէր նշվել կոնկրետ երկիր, նշվել էր՝ մեր դաշնակիցներից ոմանք, չէր նշվել՝ որ դաշնակցի մասին է խոսքը։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունում սենսացիոն ոչինչ չկա», – ասաց Հովհաննիսյանը։