Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի Վիլնյուսում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է Anadolu-ն։
Այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը։ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին Զելենսկին դիմել էր արագացված կարգով Ուկրաինայի՝ դաշինք մտնելու խնդրանքով։ Ակնկալվում է, որ այս թեման առանցքային կլինի առաջիկա գագաթնաժողովում։