Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմին՝ պաշտոնում նշանակման առիթով: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Մալայզիայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության և Մալայզիայի միջև հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական և ձևավորվել փոխըմբռնման, հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։
Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ մեր երկու երկրների և ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացման և խորացման նպատակով։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մալայզիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։