Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սրբուհի Գալյանը նշանակվեց Արդարադատության նախարար

Սրբուհի Գալյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար. համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասվում է հրամանագրում։