Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նա մասնակցում է ՀՀ կառավարության նիստին։

Լուրն ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էր նաև ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հայտնի է, որ Պապիկյանի փոխարեն Մինսկ է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։