ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի Անկախության տոնի 33-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետին ուղղված ուղերձը.
«Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։