ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ընտանիքին և հարազատներին:
«Ցավով տեղեկացա ՀՀ ԱԺ նախկին Նախագահ, ՀՀ ԱԺ բազմաթիվ գումարումների պատգամավոր Գալուստ Սահակյանի անժամանակ մահվան մասին:
Ցավակցում եմ Գալուստ Սահակյանի ընտանիքին և հարազատներին»:
«Հայաստան» խմբակցությունը ևս իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի օրենսդիր մարմնի երկարամյա պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքական և պետական գործիչ Գալուստ Գրիգորի Սահակյանի մահվան կապակցությամբ: