Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Բաքու-Մոսկվա դաշնակցային համագործակցության հռչակագրին.Ադրբեջանի ԱԳՆ

16/07/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ի՝ հուլիսի 15-ի հայտարարությանն առ այն, որ «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս, ինչն արմատապես փոխել  է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը»։

«Ռուսաստանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության, ներառյալ ղարաբաղյան տարածաշրջանը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում, որ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանի եւ պայմանավորի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը այն փաստի համատեքստում, որ Հայաստանի վարչապետը, որը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքները, Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս:

Նշվում է, որ այսօր հենց Ադրբեջանն է գործուն քայլեր ձեռնարկում Հայաստանի հետ խաղաղ գործընթացում առաջընթացի հասնելու համար:

Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրում է ոչ թե Արցախի ժողովրդին ամենադաժան զրկանքների ենթարկած իր երկրին, այլ եռակողմ հայտարարությունը ստորագրած մյուս կողմերին:

«Միեւնույն ժամանակ, Հայաստանը մինչ օրս չի կատարել այդ հայտարարության շրջանակում ստանձնած իր պարտավորությունների մեծ մասը եւ ռուսական կողմը չի ապահովել այդ փաստաթղթի ամբողջական կատարումը։ Չնայած Լաչինի ճանապարհի օգտագործման ժամանակ անօրինական գործունեության մասին Ադրբեջանի բազմիցս նախազգուշացումներին՝ ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ գործողությունները կանխելու համար»,-ասվում է ադրբեջանական կողմի տարածած հայտարարության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումը «հանցագործություն» է անվանել

Հաջորդ գրառումը

ԵՄ առաքելության դիտորդները ամեն օր 3800 կմ-ի վրա պարեկություն են իրականացնում

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանն արդեն Եգիպտոսում է

13/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025
Միջազգային

TRIPP նախագիծը բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար. Փաշինյանի ելույթն` ԱՊՀ խորհրդի նիստին

10/10/2025
Պաշտոնական

Հանրության շրջանում չստացվի տպավորություն, թե Կառավարությունը, Քննչական կոմիտեն գոհ են իրականությունից. Փաշինյան

08/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՄ առաքելության դիտորդները ամեն օր 3800 կմ-ի վրա պարեկություն են իրականացնում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական