Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պուտինի հայտարարության պատճառով ՌԴ դեսպանին կանչել են Լեհաստանի ԱԳՆ

Վլադիմիր Պուտինի հայտարարության պատճառով  Լեհաստանի ԱԳՆ են կանչել ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին։

Հիշեցնենք, որ Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հիշեցրել է, որ Լեհաստանը 1939 թվականին արևմտյան դաշնակիցների կողմից նետվել է գերմանական ռազմական մեքենան և փաստացի կորցրել իր անկախությունն ու պետականությունը։ 

Նա նաև հիշեցրել է, որ Լեհաստանը շատ արեւմտյան հողեր է ստացել Իոսիֆ Ստալինի շնորհիվ, և եթե Վարշավան մոռացել է այդ մասին, ապա Ռուսաստանը կհիշեցնի։