Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որևէ այլ հարևան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Բունդեսթագի պատգամավորն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ  այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որեւէ այլ հարեւան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի, բռնությունների եւ վտանգների»,-ասել է Միխայել Ռոթը:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: