Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պեկինում Պուտինը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում է։

Նա  հանդիպել է Վիետնամի նախագահ Վո Վան Տհունգի հետ, բանակցություններ են տեղի ունեցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երրորդ միջազգային ֆորումի նախօրեին. հայտնում է «Ռիա նովոստի»-ն։

«Ես շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մեր երկրների հարաբերություններն ավանդաբար զարգանում են բարեկամական ձևով»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ առաջին կիսամյակում պետությունների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան վեց տոկոսով՝ չնայած նախորդ տարի ապրանքաշրջանառության անկմանը։

Վո Վան Թունգն իր հերթին Ռուսաստանը անվանել է առաջնահերթ գործընկեր և Պուտինին հրավիրել այցելել Վիետնամ՝ քննարկելու երկկողմ համագործակցությունը։

«Ձեր ապագա այցը Վիետնամ ուրախություն կլինի վիետնամցի ժողովրդի համար», – ավելացրեց նա: