Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային և թագաժառանգ, վարչապետ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային՝ այդ երկրի Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Բահրեյնի թագավորին ուղղված ուղերձում նշված է.
«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ։
Այս ուրախ առիթով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել հայ-բահրեյնյան հարաբերությունների խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրների»:
Բահրեյնի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.
«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ։
Այս ուրախ առիթով մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայուն զարգացում։ Հավատացած եմ, որ միասնական ջանքերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-բահրեյնյան բարեկամական հարաբերություններին»: