Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի նստավայրում Ղազախստանի նախագահին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը, որից հետո Փաշինյանն ու Տոկաևը ողջունել են Հայաստանի և Ղազախստանի պատվիրակություններին։
Այնուհետև Հայաստանի վարչապետն ու Ղազախստանի նախագահը հետևել են պատվո պահակախմբի հանդիսավոր երթին։
Ղազախստանի նախագահը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հայաստանի վարչապետն ու Ղազախստանի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Ղազախստանի նախագահին դիմավորել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։