Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մոսկվան գործադրում է բոլոր ջանքերը՝ իրագործելու նախանշված մեծածավալ ճանապարհային քարտեզը․ 

Մոսկվան գործադրում է բոլոր ջանքերը՝ իրագործելու նախանշված մեծածավալ ճանապարհային քարտեզը։ Իր ամենշաբաթյա ասուլիսին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը:

Ըստ նրա՝ ճանապարհային քարտեզը ներառում է և՛ պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթերը, և՛ երկրների կառավարությունների ներկայացուցիչների հովանու ներքո գործող համապատասխան հանձնաժողովները։

«Ամենօրյա ռեժիմով ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ամենն իրագործվի»,- նշել է Զախարովան։