Մոսկվայում սկսվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։
Ինչպես հայտնում է Report-ի ռուսական բյուրոն, հանդիպումը տեղի է ունենում ՌԴ ԱԳՆ առանձնատանը։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախարարական նոր հերթական երկխոսության շրջանակում:
Միջոցառմանը, որը նախագահելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, կմասնակցեն նաև Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։ Կողմերը նախատեսում են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով կասպյան համագործակցության զարգացման առաջնահերթությունների վրա։