Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի նիստը

Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։

«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ասել է նա։

Ավելի վաղ փոխվարչապետների հանդիպման մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում երկու հանրապետությունների ղեկավարների հետ եռակողմ բանակցությունների ժամանակ։