Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։
Բայրամովը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։
Վաշինգտոնում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսակ Անի Բադալյանը երեկ հայտնել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությւոն չկա, ադրբեջանակն կոմղզից ևս տեղեկություն չկա, թե արյդոք նախատեսված է հանդիպում Բայրակովի ու Միրզոյանի միջև։