Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Միրզոյանը զանգահարել է Ֆրանսիայի արտգործնախարարին. քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Մտքեր են փոխանակվել համապատասխան գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղ լուծման հասնելու կարևորությունը:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ընդգծել են մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի՝ բարձր մակարդակով անցկացման նպատակով ցուցաբերվող ակտիվ ներգրավածությունը: