Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր ինքնիշխան տարածքի որեւէ կտոր բանակցության ենթակա չէ, հայկական ժողովրդավարությունը՝ նույնպես. Էդուարդ Աղաջանյան

18/10/2022
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովների անդամներն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել են անվտանգային հարցերը, հետպատերազմական իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը:

Նշվել է, որ Ադրբեջանի գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերին: Առաջնային է համարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Երախտագիտություն հայտնելով ամերիկյան կողմին գերիների վերադարձի հարցում ցուցաբերած ջանքերի համար՝ Էդուարդ Աղաջանյանը փաստել է, որ, այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել ավելի քան 30 հայ գերու: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ ջանքերն այս հարցում կլինեն շարունակական:

Անդրադառնալով Արցախի բնակչության իրավունքներին՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ այսօր վերջիններս էթնիկ զտման վտանգի առջև են: «Եթե մենք միջազգային համայնքի հետ չհաջողենք այս մարդկանց իրավունքների պահպանման հետ զուգահեռ անվտանգության նվազագույն երաշխիքներ տրամադրելու գործում, ապա էթնիկ զտումը կդառնա փաստ»,-արձանագրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը:

«Մեր ինքնիշխան տարածքի որևէ կտոր բանակցության ենթակա չէ, հայկական ժողովրդավարությունը՝ նույնպես: Այս երկու հիմնական ուղղություններով Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական և դիվանագիտական աջակցություն»,-դատապարտելով ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-ի ներխուժման փաստը՝ ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրներին, կարևորել միջազգային հանրության աջակցությունն այս հարցում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն արժևորել է դիտորդական առաքելության իրականացումը, խոսել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերի, բանակաշինության, զինված ուժերում բարեփոխումների կարևորության մասին:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը տարածաշրջանում կայուն և անշրջելի խաղաղություն հաստատելու հարցում ընդգծել է միջազգային չափորոշիչների պահպանումը և ուժի հավասարակշռության վերականգնումը: Ըստ «Հայաստան» խմբակցության ներկայացուցչի՝ այսօր ուժի հավասարակշռությունը խախտված է հօգուտ ադրբեջանաթուրքական տանդեմի:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանի գնահատմամբ էլ ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի համար գոյատևման իրավունք է: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ համապարփակ բանակցություններ են անհրաժեշտ, որոնք կներառեն ԼՂ հիմնախնդիրը և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները:

«Ընդհանուր արձագանք և վերաբերմունք ունենք իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել. խոշտանգումների և գնդակահարությունների տեսանյութերի, անմարդկային վերաբերմունքի նկատմամբ: Մասնակցում ենք գերիներին ազատ արձակելուն  միտված գործընթացներին: Դեմ ենք ներխուժմանը ՀՀ ինքնավար տարածք: Մենք բազմիցս կոչ ենք արել ադրբեջանցիներին լքել Հայաստանի տարածքը»,-ընդգծել է Դեյվիդ Փրայսը: Նա վերահաստատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատրաստակամությունը ստեղծված իրավիճակում Հայաստանին օժանդակելու հարցում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության կարևորությանը տարբեր խորհրդարանական հարթակներում: Բարձր է գնահատվել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ԱՄՆ աջակցությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը․ NEWS.am

Հաջորդ գրառումը

Հայաստանը Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում առաջին անգամ մեդալ կունենա

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ

11/11/2025
Պաշտոնական

Փաշինյանը հիմա էլ 2 օրով թռչում է Ֆրանսիա

29/10/2025
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի գործընկերոջը

19/10/2025
Պաշտոնական

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Արամ Ա-ի անունից Փաշինյանին փոխանցել է գիրք և նրա օրհնությունը

16/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում առաջին անգամ մեդալ կունենա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական