Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպում և փաստաթղթերի ստորագրում։
Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: