Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հնարավոր է խաղաղության համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ. Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցություններում որոշակի առաջընթաց կա. Բաքուն ցանկանում է պայմանագիր կնքել: Այս մասին ասել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Reuters -ին տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ Բայրամովն ասել է, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է, եթե Հայաստանը պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել:

«Եթե ոչ միայն հայտարարություններ, այլ նաև գործնական քայլեր անելու կամք կա, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ: Բայց եթե իրական պատրաստակամություն չկա… ապա դա կարող է լինել ավելի ուշ»,- ասել է նա։