Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում հակասություններ չկան. ԱՆ

27/07/2022
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համացանցում տարածվել է հաղորդագրություն առ այն, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքում «տեղեկատվության պահանջ» և «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գործողությունների վերաբերյալ կարգավորումները հակասություն են առաջացնում և ենթակա են վերանայման: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը:

«Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակում իրավաբան-գիտնականներ Հրայր Ղուկասյանի, Դավիթ Մելքոնյանի և Արսեն Նիկողոսյանի կողմից մշակվել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույցը, որտեղ իրավաբան-գիտնականներն անդրադարձ են կատարել նաև համացանցում քննարկվող, նոր օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասին և 249-րդ հոդվածին՝ ըստ էության արձանագրելով, որ դրանք կարգավորում են տարբեր իրավահարաբերություններ:

Մասնավորապես՝ խնդրո առարկա՝ «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության միջոցով վերահսկվում է անձի հաղորդակցությունը:

«Տեղեկատվության պահանջ» գործողության միջոցով անձի հաղորդակցությունը չի վերահսկվում, այլ ստացվում են հաղորդակցվողների վերաբերյալ որոշ տեղեկություններ (հաղորդակցվողների հեռախոսահամարներ, բաժանորդի անհատական տվյալներ և այլն), որոնք անձի անձնական կյանքի գաղտնիք չեն համարվում: Ըստ այդմ՝ ուղեցույցում նաև արձանագրվել է. որ նշված տվյալների ստացման համար դատարանի որոշում չի պահանջվում, քանզի Սահմանադրությունը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման դեպքում նման բարձր նշաձող չի նախատեսում, ուստի դատախազական հսկողությունը կարող է այդ իրավունքի երաշխավորման պատշաճ միջոց հանդիսանալ։

Հեղինակների կողմից կատարված վերլուծությունը թույլ է տալիս վերահաստատել, որ խնդրո առարկա հոդվածները կարգավորում են տարբեր իրավահարաբերություններ, վերաբերում են տարբեր պաշտպանության մակարդակներ ունեցող տվյալների, հետևապես, օրենսդրական հակասություններ չեն կարող լինել», – նշվում է ԱՆ հաղորդագրությունում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պալյանը կարողացել է հոսպիտալ գնալ, բայց ինչո՞ւ է վիճակը վատացել

Հաջորդ գրառումը

Կոռնիձորի հատվածում Ադրբեջանի հետ նոր ճանապարհի վերակառուցումը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Տեսանյութ. ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով մամուլի ասուլիսը

02/12/2025
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը Բրյուսելում է

02/12/2025
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանում է. հանդիպել են Մուստաֆաևի հետ

28/11/2025
Պաշտոնական

Մակունցը հանդիպել է Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի հետ

28/11/2025
Հաջորդ գրառումը

Կոռնիձորի հատվածում Ադրբեջանի հետ նոր ճանապարհի վերակառուցումը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական