Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

31/03/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Այդ կերպ Մ. Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը. այս բովանդակությանմբ հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության բաժին։

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վերջինս վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք, անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում նաև ձերբակալված Մ. Սահակյանի հետ։

Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բանակցություններով դիրք հետ բերել հնարավոր չէ․ Սեյրան Օհանյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի «մեղավորներին» փնտրում են Իրանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ու միգուցե Լուսնի վրա

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Միրզոյանն ու Բերբոքը խոսել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրից

27/09/2025
Պաշտոնական

Տեսանյութ.  Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհակալություն «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումին հրավիրելու համար. Փաշինյան

26/09/2025
Պաշտոնական

Փաշինյանը հասավ Մոսկվա. նրան դիմավորել է ՌԴ արտգործնախարարը

25/09/2025
Պաշտոնական

Փաշինյանն ու Պերեստրելլոյը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման շուրջ

22/09/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի «մեղավորներին» փնտրում են Իրանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ու միգուցե Լուսնի վրա

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը ՊՆ է, ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Փորձում են ամեն ինչ անել, որ հանդիպումը չլինի։ Ասեցին՝ ԳՇ պետի տեղակալը կգա, վեց հոգու հետ կհանդիպի, լրագրողների հետ զրույցում...

ԿարդալDetails

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական