«Չնայած բոլոր մարտահրավերներին՝ ես խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, այն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև», – ասել է հունվարի 1-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնած Իմանգալի Թասմագամբետովը. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Թասմագամբետովը նշել է, որ այժմ աշխարհն ականատես է դառնում աշխարհաքաղաքական մեծ մարտահրավերների։
«Մենք պետք է լուծենք շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ: ՀԱՊԿ-ի առաջ ոչ պակաս բարդ խնդիրներ են ծառացած: Այս բոլոր մարտահրավերներն ու խնդիրները ազդում են մեր կազմակերպության առանցքային դերի, նրա հեղինակության և տարածաշրջանային անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմ լինելու կարողության վրա: Դրա հետագա հեղինակությունն ու արդյունավետությունը կախված է մեզնից և ձեզնից», –ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։