Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրության շրջանում չստացվի տպավորություն, թե Կառավարությունը, Քննչական կոմիտեն գոհ են իրականությունից. Փաշինյան

08/10/2025
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նա շնորհավորել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել բոլորին կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Քննչական կոմիտեում, ինչպես նաև բոլոր մնացած ոլորտներում առկա է մեթոդաբանական խնդիր, այն է՝ հասնել իդեալական վիճակի: Ըստ վարչապետի՝ այս մեթոդաբանության մեջ որոշ բաներ պետք է փոխվեն, քանի որ այդ իդեալի ձգտման ճանապարհին մեծ է հիասթափության և հուսահատության հավանականությունը: «Մենք պետք է բալանսավորենք, հասկանանք, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ իդեալի ձգտենք, նախ պետք է հասկանանք, որ չենք հասնելու դրան: Մեզ պետք է աշխատել հստակ, կանոնակարգված և արդյունավետության բարձրացման՝ շարունակական արդյունավետության բարձրացման վրա։ Ինձ թվում է՝ իդեալը կամ իդեալի պատկերացումը դա է, որ մենք ամեն հաջորդ փուլի պետք է արձանագրենք, որ ավելի արդյունավետ ենք աշխատում, ավելի արդյունավետ ենք հանցագործությունները բացահայտում, ավելի արդյունավետ ենք կանխում և նախականխում հանցագործությունները»,-ասել է երկրի ղեկավարը:

Փաշինյանն արդյունավետ աշխատանքի առումով կարևորել է պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը և նշել, որ նաև պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալիզմ: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է արժեքային, բարոյական համակարգը, խիզախությունը. «Կադրային քաղաքականության առումով կրթությունը, այո՛, շատ կարևոր է, սակայն իրականում կարծում եմ, որ խիզախությունն էլ կրթության հարց է, որովհետև խիզախությունը գալիս է նաև նրանից, թե մարդը, այնուամենայնիվ, հասկանո՞ւմ է ինչով է զբաղված ինքը: Բարոյականությունն էլ, իմ կարծիքով, կրթության հետ կապ ունեցող որոշակի բան է»:

Նա նշել է, որ իրավապահ մարմինների մեծագույն խնդիրը պետք է լինի ոչ միայն հանցագործությունների բացահայտումը, այլև կանխումն ու նախականխումը: «Այն, որ Քննչական կոմիտեն շատ կարևոր ինստիտուցիոնալ դերակատարում ունի Հայաստանի պետական, հանրային անվտանգության, իրավակարգի պաշտպանության առումով, իհարկե, դա ակնհայտ փաստ է: Ըստ էության, քննչական համակարգի բարեփոխումները մենք ավարտել ենք, հիմա ունենք երկու քննչական մարմին և արդեն երկրորդ տարին է, որ մենք այս համակարգով ենք աշխատում: Հիմա պետք է հետևենք, նաև ընթացքը հասկանանք: Հույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ կգա, չնայած պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, տպավորությունները դրական են»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշել է, որ պետք է ունենալ բավարար խիզախություն՝ գնալ և առերեսվել, այդ թվում՝ պետական համակարգերի կատարած աշխատանքի թերությունների հետ. «Սրանով առավելությունները, իմ կարծիքով, ավելի կընդգծվեն: Մենք պետք է թերություններն էլ ընդգծենք, և շնորհակալ եմ, որ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձավ, որպեսզի հանրության շրջանում չստացվի տպավորություն, թե Կառավարությունը, Քննչական կոմիտեն գոհ են իրականությունից: Ո՛չ, մենք բոլոր պրոբլեմները գիտենք»:

Ամփոփելով՝ Փաշինյանը կրկին շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ներկաններին, նրանց ընտանիքի անդամներին:

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ մի շարք ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ վարչապետի հուշամեդալներով և արժեքավոր նվերով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տունը ամուսնուս ընտանիքինն է, ես անգամ գրանցված չեմ այնտեղ. Պալյանը՝ Գյումրու համայնքապետարանի հայտարարության մասին

Հաջորդ գրառումը

Հայտարարություն. նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանը հիմա էլ 2 օրով թռչում է Ֆրանսիա

29/10/2025
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի գործընկերոջը

19/10/2025
Պաշտոնական

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Արամ Ա-ի անունից Փաշինյանին փոխանցել է գիրք և նրա օրհնությունը

16/10/2025
Պաշտոնական

Փաշինյանն արդեն Եգիպտոսում է

13/10/2025
Հաջորդ գրառումը

Հայտարարություն. նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական