Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ստորագրել են 2024-25թթ. գործողությունների ծրագիրը։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել մարտի 18-ին Երեւանում, Մուրատ Նուրտլեուի այցի շրջանակում։ Փաստաթղթի ստորագրմանը նախորդել են նախարարների առանձնազրույցը եւ զրույցները պատվիրակությունների մասնակցությամբ։
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն հայտնել է «Խաղաղության խաչմերուկի» խիստ կարեւորության մասին Միջին միջանցքի համար։
Նա տեղեկացրել է, որ իր գործընկեր Արարատ Միրզոյանն իրեն ծանոթացրել է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։