Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Արցախի արտգործնախարարը հանդիպել են

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Քարտուղար Ա. Գրիգորյանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:

Մասնավորապես քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում կարևորել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը: