Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը մնում են խնդիրը լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին. Միրզոյան

14/04/2025
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։

Նախարար Միրզոյանը նշել է. «Իրապես, նախևառաջ հարկ է արժևորել այն, ինչ արդեն իսկ տեղի է ունեցել։ Սա աննախադեպ, պատմական իրադարձություն է: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Տեքստ, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ Խորհրդային Միության փլուզման պահին։

Դա կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։ Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ։

 Մեր մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս, ապա ևս մեկը, և մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք, օրինակ, մի ամուր կամուրջ։ Կամ կարող ենք նստել և սպասել ևս մի քանի հարյուր տարի՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե՞ դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ։

Անկախ այն հանգամանքից, թե որ տեսանկյունից ենք նայում իրավիճակին, խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը մնում են խնդիրը լուծելու ամենակարճ և արդյունավետ ուղին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղեվարձը չվճարողները կտուգանվեն 15.000-18.000 դրամ

Հաջորդ գրառումը

«Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է Արցախի խաղաղ բնակչության վրա ադրբեջանական հարձակումների, այլ հանցագործությունների մասին զեկույց

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանը հիմա էլ 2 օրով թռչում է Ֆրանսիա

29/10/2025
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի գործընկերոջը

19/10/2025
Պաշտոնական

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Արամ Ա-ի անունից Փաշինյանին փոխանցել է գիրք և նրա օրհնությունը

16/10/2025
Պաշտոնական

Փաշինյանն արդեն Եգիպտոսում է

13/10/2025
Հաջորդ գրառումը

«Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է Արցախի խաղաղ բնակչության վրա ադրբեջանական հարձակումների, այլ հանցագործությունների մասին զեկույց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական