Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Երևան ժամանած ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկումներ կունենան ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ

Հայաստան են ժամանել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ:

Հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։