Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին Երևանում է. Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը սկսվել է

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: