Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ։
Դեսպանն իր շնորհավորական ուղերձը հրապարակել է «X»-ի իր էջում։
«Դանիայի դեսպանատունը շնորհավորում է Հայաստանի Անկախության օրվա առիթով: Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է անկախության 33-րդ տարեդարձը»,- գրել է դեսպանը՝ նաև հրապարակելով լուսանկարներ Հայաստանից։