Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախի ԱԺ նախագահը վաղը հրաժարական կտա

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վաղը՝ հուլիսի 29-ին հրաժարականի դիմում կներկայացնի: Թովմասյանի հայտարարությունը տարածել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

«Սիրելի´ հայրենակիցներ

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Աստված պահապան հայ ժողովրդին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում», – ասված է հայտարարության մեջ։