Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-13-ը աշխատանքային այցով գործուղվել է Փարիզ. տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:
Պատվիրակության կազմում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, ով նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարն է, Սարգիս Խանդանյանը, Արուսյակ Մանավազյանը, Ծովինար Խաչատրյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: