Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը հարցականի տակ է դնում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները՝ պնդելով, որ «ուժն է ծնում իրավունք»

23/03/2023
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել 2023թ. մարտի 20-ից 24-ը Բուենոս Այրեսում անցկացվող Մարդու իրավունքների 3-րդ համաշխարհային ֆորումի հատուկ քննարկումներում, որոնք նվիրված էին մարդու իրավունքների և ժողովրդավարության ապագայի հարցերին։

ԱԳՆ-ից  հայտնում են, որ ԱԳ նախարարի տեղակալ Գևորգյանն անդրադարձել է ժողովրդավարության ազգային, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին՝ շեշտելով դրանց փոխազդեցության կարևորությունը։ Ներկայացվել են Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների խթանման և զարգացման գործընթացները, որոնք այսօր էլ ձևավորում են Կառավարության օրակարգի առաջնահերթությունները։

Կարևորվել է Հայաստանի ակտիվ աշխատանքը տարածաշրջանային ձևաչափերում՝ ուղղված մարդու իրավունքների և ժողովրդավարության միասնական չափանիշների պահպանմանը։ Շեշտվել է խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների խնդիրների փոխկապակցվածությունը։

Անդրադառնալով տարածաշրջանի առաջ ծառացած մարտահրավերներին՝ Վահե Գևորգյանը նշել է, որ խաղաղության իրավունքը և կյանքի իրավունքը թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքներ են։ Այդուհանդերձ Ադրբեջանը հարցականի տակ է դնում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները՝ պնդելով, որ «ուժն է ծնում իրավունք», հետևաբար՝ միջազգային հարաբերություններում հղման կետը ոչ թե մարդու իրավունքներն են, այլ՝ ուժը։ Ներկայացվել են նման վարքագծի աղետալի հումանիտար հետևանքները, որոնք իրենց արտացոլումն են գտել 2020թ-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում, ինչպես նաև Հայաստանի տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի ընթացքում։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Այս համատեքստում կարևորվել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ և շուտափույթ իրականացման հրամայականը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աշխատել համակարծիք երկրների հետ կանխարգելման օրակարգի շուրջ։

Շեշտվել է, որ ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում՝ ուղղված հիշողության և տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ և արժանապատիվ համակեցության ապահովմանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղության պայմանագիրը նոր աղետ է բերելու, որի վերջնական ակորդը լինելու է ՀՀ կործանումը. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Ինդեքսացիա. այն ձեր իրավունքն է, պայքարե՛ք, որ կառավարությունն ինդեքսավորում իրականացնի

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Փաշինյանը հիմա էլ 2 օրով թռչում է Ֆրանսիա

29/10/2025
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի գործընկերոջը

19/10/2025
Պաշտոնական

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Արամ Ա-ի անունից Փաշինյանին փոխանցել է գիրք և նրա օրհնությունը

16/10/2025
Պաշտոնական

Փաշինյանն արդեն Եգիպտոսում է

13/10/2025
Հաջորդ գրառումը

Ինդեքսացիա. այն ձեր իրավունքն է, պայքարե՛ք, որ կառավարությունն ինդեքսավորում իրականացնի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական